Կինո-ֆոտո բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ծրագիր

Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության ծրագիր 4-5-րդ դասարանների համար

Կինո-ֆոտո գործունեության նպատակը

  • շրջապատը ուսումնասիրելու, գեղեցիկը տեսնելու, դիտարկումներ անելու կարողությունների զարգացում
  • գեղարվեստական ճաշակի ձևավորում
  • երևակայության, ստեղծագործական մտքի զարգացում
  • լուսանկարման, տեսանկարման հմտությունների ձևավորում

Խնդիրներն են

  • իրերը, երևույթները բազմակողմանի դիտարկելու, ներկայացնելու կարողություն
  • իրերը, երևույթները յուրովի, սեփական տեսանկյունից դիտարկելու, ներկայացնելու կարողություն
  • հույզերը, զգացումները, վերաբերմունքը լուսանկարչության միջոցով արտահայտելու, փոխանցելու կարողություն
  • իրերին, երևույթների ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու, գերավեստորեն ներկայացնելու հմտություն
  • բնության, երևույթների մեջ մանրուքներ նկատելու, կարևորելու, դրանք ներկայացնելու կարողություն
  • տարբեր նյութերի օգտագործումով՝ լուսանկարելու, տեսագրելու միջոցով ստեղծագործելու, երևակայելու, մտքերն այլընտրանքային ձևերով ներկայացնելու կարողություն
  • մեդիատեխնոլոգիաների հմտությունների զարգացում

Լուսանկարչության, տեսանկարահանման հմտությունների ձևավորում.

  • նկարահանման լույս
  • կոմպոզիցիա
  • նկարահանման տեսանկյուն
  • նկարահանման պլան
  • կետայնություն, զում
  • ֆոկուս

Միջավայր, գործիքներ, գործունեության ձևեր

Ուսուցման միջավայր է դպրոցի շենքը՝ բոլոր անկյուններով, կրթահամալիրի յուրաքանչյուր մասնաճյուղ՝ իր բակ-կրթական պարտեզներով, թաղամասեր, այգիներ, մայրաքաղաք, ճամփորդության այլ վայրեր:

Ուսուցման գործիքներ են ֆոտոխցիկը, հեռախոսը, պլանշետը, նոթբուք-նեթուքը, TV էկրանը, համացանցը։ Նյութերի փոխանցման համար օգտագործվում են Աութլուք, Մեսենջեր, Վայբեր, Տելեգրամ, ՈութսԱփ համակարգերը։

Վիդեո-տեսանյութ․ տեսանյութ անելիս կարևորում ենք ստեղծագործական մոտեցումը, երևակայության օգտագործումը-դրսևորումը, նյութի ասելիքը, դրա հասկանալի ներկայացումը, կադրի (լույս, ֆոկուս, կետայնություն), ձայնի որակը, կադրում՝ առաջին-հետին պլանները, մոնտաժը՝ վիդեոխմբագրական աշխատանքը։

Սովորողներն իրենց աշխատանքները հաղորդագրական համակարգերով ուղարկում են ինձ, առանձնացնում եմ դրանցից քննարկման համար անհրաժեշտ լուսանկարներ, վիդեոնյութեր, շաբաթը կամ երկու շաբաթը մեկ անգամ կազմակերպում ենք միասնական դիտում, քննարկում։ Հաջողվածներ աշխատանքները հրապարակվում են, բլոգում, սոցցանցերում։

Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության ձևերից է նաև ուսուցողական, օպերատորական լուծումներով ֆիլմերի, անիմացիոն մուլտֆիլմերի դիտումը, դրանց վերլուծումը, քննարկումը։ Ինչպես նաև` այլ լուսանկարիչների լուսանկարների դիտում-քննարկումը:

Գնահատում․ Ընտրությամբ գործունեության գնահատումը ստուգված-չստուգվածն է։ Հաշվի է առնվում սովորողի ակտիվ մասնակցությունը գործունեությանը, պարապմունքների ձևերին։

Design a site like this with WordPress.com
Get started