Սեբաստացի TV

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի տեսահաղորդումներ կրթահամալիրի լաբորատորիաներից, արհեստանոց-արվեստանոցներից, սրահներից, ուսումնական տաղավարներից, այլ:

Յուրաքանչյուր մասնաճյուղից մի մանկավարժական աշխատող (դպրոցի ղեկավար, կազմակերպիչ, ուսուցչի օգնական, մասնագետ) կամ դասավանդող-սովորողների փոքր մի խումբ, ով ունի նկարելու, մոնտաժ անելու տարրական հմտություններ, հեղինակային մանկավարժության առանձնահատկությունների, առավելությունների դրսևորումները նկատելու, գնահատելու կարողություններ, որպես լրացուցիչ ուսումնական աշխատանք, շաբաթը առնվազն մեկ անգամ պատրաստում-ներկայացնում է մինչև 5 րոպե տևողությամբ հաղորդում: Ֆորմատը` ազատ է, անհատի, խմբի ընտրությամբ: Հաղորդումը հրապարակվում է Սեբաստացի TV-ի կայքում, կրթահամալիրի ֆեյսբուքյան էջում:

Տեսահաղորդումները պատրաստողները կարող են անընդհատ փոխվել, տարբեր մարդիկ տարբեր խմբեր լինել:

Ուսումնական տարածքներ, որտեղից առավելապես ակնկալվում են հաղորդումները:

Հյուսիսային դպրոց-պարտեզ

  • «ԱրտաՍահման»
  • ցուղասրահ-բաց արվեստանոց
  • ուսումնական տանիք

Քոլեջ

  • Խաղողի և գինու դպրոց.
  • ջերմոց-լաբորատորիա
  • վերնատուն

Արևելյան դպրոց-պարտեզ

  • Վերնատուն
  • ընդհանուր սրահ
  • խոհանոց-լաբորատորիա

Մայր դպրոց

  • Ինժեներական, բնագիտա-տեխնիկական լաբորատորիա
  • քանդակի լաբորատորիա
  • մարմնամարզական դահլիճ
  • ՏՀՏ լաբորատորիա
  • Սեբաստիա համերգասրահ

Հարավային դպրոց-պարտեզ

  • մեծ սրահ, խոհանոց-լաբորատորիա

Արևմտյան դպրոց-պարտեզ

  • Վերնատուն
  • մարզադահլիճ
  • ուսումնական ագարակ

Կրթական բակ-պարտեզներ
Այլ

Տեսահաղորդումներում ներկայացվում են

  • ուսումնական միջավայրը գործածության մեջ` իր առանձնահատկություններով-հնարավորություններով
  • «Սովորող-սովորեցնող» նախագծեր
  • դասավանդողների համագործակցային նախագծեր
  • տոների, ծեսերի, ցուցադրությունների պատրաստության աշխատանքներ
  • այլ

Նախագծային խումբ

  • Քնարիկ Ներսիսյան
  • Սուսան Ամուջանյան
  • Լենա Ղազարյան
  • Սյուզաննա Սարգսյան
  • Մադլեն Թերզյան
  • Ստելլա Մնացականյան

TV-ի նախագծի առաջարկը` կրթահամալիրի հիմնադիր, մենթոր Աշոտ Բլեյանի, համակարգող Արմինե Թոփչյան: